Մայիս 26ին կայացած Ինտերի և Ինդոնեզիայի ազգային հավաքականի միջև ընկերական հանդիպումը դարձավ Պաոլո Օռլանդոնիի և Իվան Կորդոբայի վերջին հանդիպումը սև-կապույտ մարզահագուստով: Պաոլո Օռլանդոնին ընդգրկված էր մեկնարկային կազմում և փոխարինվեց ընդմիջումից հետո.
"Սա շատ հետաքրքիր և պատասխանատու էր",- ասել է Օռլանդոնին Inter Channel-ին հանդիպումից հետո. "Նույնիսկ եթե դա ընկերական խաղ է: Աննկարագրելի զգացողություն էր խաղալ այստեղ, այս մարզադաշտում, այս յուրահատուկ երկրպագուների աջակցությամբ: Նրանք այնքան շատ են այստեղ և նրանք իրոք ոգևորված էին: Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ վերջին խաղը Ինտերի կազմում կխաղամ Ջակարտայում.. սա հիասքանչ էր: Շնորհակալություն Ինտերի և շնորհակալություն Ինդոնեզիա":
"Զարմանահրաշ էր, իրոք հիանալի էր, կարծես տանը լինեինք",- սա Իվան Կորդոբայի առաջին խոսքերն էին Inter Channel-ին Ինդոնեզիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո.
"Այնքան շատ էմոցիաներ կան և այնքան մտքեր, որ այս պահին դժվարանում եմ բառերով արտահայտել: Եկեք հուսանք, որ այս կազմը կկարողանա լավ հանդես գալ և մեծ բարձունքների հասնել: Եվս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ինտերին և Ինդոնեզիային նույնպես, այս հիանալի ընդունելության համար":
Խոսելով իր ապագայի և Ինտերին օգնելու մասին. "Այնպես ինչպես եղել եմ որպես խաղացող, ես միշտ պատրաստ եմ ինձ ամբողջությամբ նվիրել ակումբին: Եթե այդպիսի հնարավորություն լինի, ես կունենամ իմ ներդրումը":
Շնորհակալություն Պաոլո Օռլանդոնի և Իվան Կորդոբա!!! Ինտերը ձեզ չի մոռանա!
inter.it
|
Դիտումներ: 957 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.3/24 |