Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 17 » Օրիալին Ինտերի մասին. հայացք կողքից
01:54
Օրիալին Ինտերի մասին. հայացք կողքից

Corriere dello Sport-ը հարցազրույց ունեցել Ինտերի նախկին տեխնիկական տնօրեն Գաբրիելե Օրիալիի հետ, ով 17 մրցաշրջան որպես խաղացող և 12 մրցաշրջան որպես տնօրեն Ինտերում անցկացնելուց հետո հնարավոր է նորից միանա Ներաձուրիին:

Ինտերի բաժնեմասերի մեծ մասը Մորատին վաճառեց Տոհիրին: Ի՞նչ կարծիքի եք.

«Այդ ամենն ինձ համար տարօրինակ է: Ես ծանոթ չեմ այն մարդկանց, որոնք հնարավոր է դառնան ակումբի նոր սեփականատերեր, սակայն ես լավ եմ ճանաչում Մորատիին: Երբ խոսքը գնում է իտալական ֆուտբոլի մասին, միանգամից սկսում ես մտածել 3 ակումբների մասին` Յուվենտուսն ասոցացվում է Անիելլի հետ, Միլանը` Բեռլուսկոնիի, իսկ Ինտերը` Մորատիի: Ես երբեք չէի կարող պատկերացնել Ներաձուրիի բաժնեմասի վաճառքը»:

Դա լավ է, թե՞ վատ.

«Ֆուտբոլային աշխարհը փոխվում է այնպես, ինչպես հասարակությունը, որում մենք ապրում ենք: Պետք է խոստովանեմ, որ Ինտերն առանց Մորատիի դժվար կլինի պատկերացնել: Կարծում եմ` նոր սեփականատերերին ձեռնտու կլինի իրենց կողքին ունենալ Մորատիի պես մեկին, ով գիտի` ինչպես Ինտերին բերել հաղթանակների»:

Ինչո՞ւ Մորատին գնաց այդ քայլին.

«Միայն լավը ցանկանալով: Կարծում եմ` այս որոշումը նրան հեշտությամբ չի տրվել: Ինտերը շատ բան է նշանակում Մորատիի համար, և ինձ թվում է, որ այժմ նա տխուր է այնպես, ինչպես ես էի ակումբից հեռանալիս: Նույնիսկ այժմ իմ Ներաձուրին իմ մի մասն են և ակումբի նկատմամբ զգացումներն ուժեղ են»:

Երազում ե՞ք ակումբ վերադառնալու մասին.

«Հաշվի առնելով իմ տարիքը, հույս ունեմ, որ դա հեռավոր ապագայի հարց չէ (ծիծաղում է): Եթե լուրջ, ես երջանիկ կլինեի վերադառնալ»:

Մացցարին համապատասխանո՞ւմ է Ինտերին.

«Ես երկար ժամանակ եմ ծանոթ նրա հետ և կարող եմ ասել, որ նա արժանի էր Ինտերի գլխավոր մարզիչ լինելուն»:

Ճի՞շտ է, որ դուք տարիներ առաջ ցանկացել եք հրավիրել նրան ակումբ.

«Այո, նա գրագետ մասնագետ է, և զարմանալի չէ, որ Ջոնատանը և Ալվարեսը Մացցարիի օրոք լրիվ այլ կերպ սկսեցին խաղալ: Այո, նա պարտվեց Ռոմային, սակայն խաղի որակից ես գոհ եմ»:

Մայիսին Սկուդետտո՞.

«Մացցարիին ժամանակ է պետք, այժմ Յուվենտուսն ավելի ուժեղ տեսք ունի: Յուվենտուսի գլխավոր թշնամին կարող է լինել հագեցվածության զգացումը երկու Սկուդետտոներից հետո` չնայած Կոնտերի պես մարզչի հետ դա դժվար թե հնարավոր լինի: Թուրինյան ակումբից հետո գալիս են Նոպալին և Ֆիորենտինան և իհարկե Ռոման Տոտտիի և Ռուդի Գարսիայի հետ միասին»:

Ի վերջո, Մացցարին կարո՞ղ է հաղթանակների բերել Ինտերին.

«Կարծում եմ` այո: Սակայն պետք է տեսնել, թե որքան արագ Ներաձուրին կկարողանան չեզոքացնել Յուվենտուսից ունեցած տարբերությունը»:

Աղբյուր` Corriere Dello Sport
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1132 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (17.10.2013 02:03) [Материал]
shat lav klini Orialin het ga Inter... shat lav masnageta u Brankaic el lavna

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz