Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 28 » Որակազրկված Կուրվա Նորդի հաղորդագրությունն Ինտերին
02:45
Որակազրկված Կուրվա Նորդի հաղորդագրությունն Ինտերին

Որակազրկումը խոչընդոտ չէ, որպեսզի Ներաձուրրիի երկրպագուների բանակը աջակցի թիմին:

''Սա խայտառակություն է: Եվս մեկ նողկալի որոշում, որ ընդունել են ֆուտբոլային բռնապետները, ամեն ինչ սկսվեց այն միլանյան դերբիից, երբ մեզ մեղադրեցին Բալոտելլիի դեմ ռասիզմի մեջ: Ռասիզմ: Այդ մարդիկ այս բառի մեջ հիանալի զենք են գտել, որով կարող են ծածկել իրենց կասկածելի և վիճահարույց որոշումները: Բայց մենք չենք մեկնաբանի դա: Կշարունակենք աջակցել թիմին, ոչ ոք չի կարող մեզանից խլել դա: Մենք կերգենք մարզադաշտի սահմաններից դուրս, մենք կդիտենք խաղը մարզադաշտի մոտակայքում, մենք կլինենք Սան Սիրոյի շուրջ'' , - այսպիսի հայտարարությամբ էին հանդես եկել Կուրվա Նորդի առաջնորդները Ֆիորենտինայի դեմ խաղից առաջ:

Նաև Ինտերի երկրպագուներին կոչ են արել աչալուրջ լինել և չկրկնել Ինտեր-Յուվե հանդիպման դեպքերը, որպեսզի Լեգայի ներկայացուցիչները Ինտերիստների համար նոր պատժամիջոցներ հորինելու առիթ չունենան: 

Աղբյուրը` curvanordmilano.net
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 943 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (28.09.2013 02:57) [Материал]
apreq, tenc el petqa lini!!!!! 62

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz