13:50 Ուդինեզե-Ինտեր խաղին ընդառաջ. վիճակագրություն և բուքմեյքերների կարծիքները |
Ապրիլի 28-ին Ուդինեզե-Ինտեր խաղով մեկնարկում է Ա սերիայի 33-րդ տուրը: Մրցաշրջանի արաջին հատվածում թիմերը հանդիպեցին Միլանում և խաղը ավարտվեց Ստրամաչիոնիի սաների հաղթանակով 1:2 հաշվով: Ուդինեզեն 13-րդ հորիզոնականում է, իր ակտիվում ունենալով 38 միավոր: Նախորդ տուրում Ուդինեզեն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Միլանին: Ինտերը գտնվում է 9-րդ հորիզոնականում, վաստակած 45 միավորով: Վերջին 8 խաղերից "ներաձուրին" հաղթել է միայն երկուսում, ընդ որում այդ երկու հաղթանակները Ինտերը տոնեց վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ տուրում Ինտերը 2:1 հաշվով հաղթեց բավական հաջող խաղ ցույց տվող Ռոմային:
Թիմերի վիճակագրությունը. Ուդինեզե-Ինտեր - Արտեմիո Ֆրյուլի մարզադաշտ 28.04.2015 Մինչ այս թիմերը հանդիպել են 86 անգամ, 39 խաղում ուժեղ է գտնվել Ինտերը, 26 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ Ուդինեզեն հաղթել է 21 խաղերում: Թիմերի ամենա գոլառատ հանդիպումերից 2 ում հաղթել է Ինտերը, որում խփել են 7 գնդակ 4-3, 6-1, իսկ 3րդ խաղում պարտվել 2-5 հաշվով: Թիմերի 1-ին շրջանի հանդիպումը, որը տեղի է ունեցել 5 ամիս առաջ Ջուզզեպե Մեացցայում ավարտվել է 1-2 հաշվով հաղթել են Ուդինեզեյի ֆուտբոլիստները: Վերջին 10 խաղերում Ինտերը հաղթել է 3 խաղ, պարտվել 6 խաղում, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի, խփելով 12 գանդակ բաց թողնելով 16 գնդակ: Հատկանշական է, որ Ուդինեզեյի գլխավոր մարզիչն է Անդրեա Ստրամաչոնին որը 2012/13 մրցաշրջանում գլխավորում էր Ինտերը: Ստրամաչոնիի գլխավորությամբ թիմերը հանդիպել են 3 անգամ որոից 2-ը հաղթել է Ուդինեզեն 2-5,3-0, իսկ մեկում Ինտեևը 1-3 հաշվով:
Ստյոպ Ջանոյան - Միհր Ավագյան |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |