ՈՒԵՖԱ-ի վարկանիշ. Ինտերն առաջինն է իտալական ակումբներից
Յուվենթուսի և Միլանի` Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը, ինչպես նաև Ինտերի հաջող ելույթները ԵԼ-ում թույլ տվեցին Իտալիային պահպանել իր դիրքերը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Վերջին տվյալներով Իտալիայի ակումբները պահպանում են 4-րդ հորիզոնականը, սակայն Ֆրանսիայից և Պորտուգալիայից միավորների տարբերությունը քիչ է: Անգլիան` Մանչեստր Սիթիի և Չելսիի խմբային փուլի արգելքը չհաղթահարելու հատևանքով, կարող է զիջել երկրորդ հորիզոնականը Գերմանիային:
Իսկ ահա ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշում իտալական թիմերից առաջինը կրկին Ինտերն է` 7-րդն է, Միլանը իր տեղը զիջել է Բենֆիկային և այժմ 14-րդ տեղում է, իսկ Յուվենթուսը բարելավել է իր դիրքերը` բարձրանալով 29-րդ հորիզոնական: Իտալական մյուս ակումբներից Ռոման 38-րդն է, Նապոլին` 45-րդը, Ուդինեզեն` 52-րդը, Ֆիորենտինան` 53-րդը, Լացիոն`66-րդը, Սամպդորիան 77-րդն է, իսկ Պալերմոն` 99-րդը: