Գլխավոր էջ » 2012 Հունվար 25 » Նապոլին Դուրս Թողեց Ինտերին Իտալիայի Գավաթից (ՎԻԴԵՈ)
22:23 Նապոլին Դուրս Թողեց Ինտերին Իտալիայի Գավաթից (ՎԻԴԵՈ) | Ինտեր: 12 Կաստելլացցի; 13 Մայկոն, 23 Ռանոկիա, 25 Սամուել, 26 Կիվու; 4 Զանետտի, 8 Տիագո Մոտտա, 19 Կամբիասսո, 20 Օբի; 10 Սնեյդեր, 22 Միլիտո. Պահեստայիններ: 1 Ժուլիո Սեզար, 2 Կորդոբա, 37 Ֆարաոնի, 11 Ալվարես, 18 Պոլի, 28 Սարատե, 30 Կաստայնոս. Մարզիչ: Կլաուդիո Ռանիերի. Նապոլի : 1 Դե Սանկտիս, 14 Կամպագնարո, 28 Կանավարո, 6 Արոնիկա, 11 Մաջջիո, 23 Գարգանո, 88 Ինլեռ, 18 Զունիգա, 17 Համշիկ, 22 Լավեցցի, 7 Կավանի Պահեստայիններ : 83 Ռոսատի, 8 Դոսսենա, 16 Վարգաս, 20 Դզեմաիլի, 21Ֆերնանդես, 29 Պանդեվ, 85 Բրիտոս Մարզիչ: Վ. Մացցարի Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչի "Նապոլի" - "Ինտեր" հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Գոլերը` Կավանի 50' /11մ / , 90' "Ներաձուրրիները" շատ ակտիվ սկսեցին պայքարը Նեապոլում և հաճախակի էին անհանգստացնում Դե Սանկտիսին: "Նապոլիի" ֆուտոլիստները մինչ խաղակեսի միջնամասը պաշտպանվում էին և այնուհետև սկսեցին հակագրոհներ կազմակերպել: Արդյունքում առաջին խաղակեսում բազմաթիվ գոլային պահեր եղան և արդեն պարզ էր, որ ընդմիջումից հետո վաղ թե ուշ "պայթյուն" կլինի: Երկրորդ խաղակեսից դեռ 5 րոպե էլ չէր անցել, հաշիվն արդեն բացված էր: Գարգանոյի նկատմամբ ոչ ֆուտբոլային հնարք կատարեցին "Ինտերի" ֆուտբոլիստները, ինչը ստիպեց գլխավոր մրցավարին ցույց տալ 11-մետրանոց նշակետը: Գնդակին մոտեցավ Կավանին և բացեց հաշիվը: Սակայն այսպիսի անհաջողությունը չընկճեց ներաձուրիներին, և նրանք գրոհների տարափ տեղացին մրցակցի դարպասներին: Ինտերի գրոհների ժամանակ աչքի էր ընկնում հատկապես Ուեսլի Սնեյդերը, ով թիմի հարձակվողական գործողությունների իսկական առաջատարն էր: Երկրորդ խաղակեսը ավելի տեսարժան ստացվեց: Բազմաթիվ հնարավորություններ եղան , որպիսի խաղը տեղափոխվի լրացուցիչ ժամանակի: Սակայն "Նապոլին" կարողացավ դիմակայել "Ինտերի" եզրափակիչ գրոհներին և որպես պատասխան, խաղի 90-րդ րոպեին նույն Կավանին հաշիվը դարձրեց 2:0: Ներաձուրիներին ոչ ժամանակ և ոչ էլ ուժ մնաց խաղը փրկելու համար, "Ինտերը" դուրս մնաց Գավաթի համար պայքարից: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 86 | 1 2 3 ... 8 9 » |
|