Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 9 » Պացցինին 70%-ով կարող է լքել Ինտերը
13:18
Պացցինին 70%-ով կարող է լքել Ինտերը

Լացիոն մեծ համառությամբ փորձում է ձեռք բերել Ջամպաոլո Պացցինիին, այն դեպքում, երբ Ինտերը դեռ մտածում է պահել իտալացի հարձակվողին, թե ոչ: Բայց Լացիոն լուրջ է տրամադրված, քանի որ Կլաուդիո Լոտիտոյի ակումբը Պացցինիին դիտում է որպես թիմի առաջին ուժեղացում հաջորդ մրցաշրջանի համար, նոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչի հետ: Տվյալ պահին Լացիոյի առաջարկը հետ է ուղղարկվել, քանի որ համարվել է շատ ցածր:

Բայց յուրաքանչյուր անցնող օրվա հետ Ինտերը կարող է որոշել վաճառել խաղացողին /հատկապես, եթե ցանկանում են ձեռք բերել Դեստրոյին/, և հնարավոր է, որ Մասսիմո Մարատտին որոշի վաճառել նրան ավելի ցածր գնով, քան նախկինում առաջարկվել էր: Իսկ ինչ վերաբերվում է խաղացողնին, նա նույնպես ցանկանում է իմանալ, թե ինչ է որոշել ակումբը և ինչպես կդասավորվի իր ապագան: Եվ պատասխանը կարող է գալ անմիջապես Անդրեա Ստրամաչչիոնիից, ում հետ հարձակվողը մոտ օրերս հանդիպում կունենա և  կպարզաբանի իրավիճակը: Պացցինիի պայմանագիրը ավարտվում է 2015 թվականի հունիսին, և որոշ տեղեկությունների համաձայն Ինտերը ցանկանում է խաղացողի համար ստանալ առնվազն 10 -12 մլն, այնքան, որքան ծախսվել էր 2011-ի հունվարին նրան ձեռք բերելու համար:

Իսկ այսօր SportItalia-ի հետ հարցազրույցում տրանսֆերային շուկայի փորձագետ Ալֆրեդո Պեդուլլան` վերլուծելով տրանսֆերային տեղափոխությունները, Ինտերի մասին նշել է.

"Ես չեմ կարող խոսել Հանդանովիչի մասին, ով դուր է գալիս Ինտերին, քանի որ շատ այլ իրավիճակներ կան կապված դարպասապահների հետ, որոնք պետք է որոշվեն, ինչպես Ժուլիո Սեզարը, Բարդին և Վիվիանոն: Իսկ ինչ վերաբերվում է Պացցինիին, ապա հիմնվելով Ստրամաչչիոնիի նախընտրությունների վրա, նա կլքի Ինտերը 70%-ով":

fedenerazzurra.com
Դիտումներ: 889 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 3.0/26
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7
6 ashxen91   (09.06.2012 23:12) [Материал]
pazzinin ho 35 tarekan chi, vor chkaroxana marzavichaky verakangni,, hesa kgna urish tim u ksksi interin goler xpel, ay et jamanak kposhmaneq

5 aram 12 tarekan   (09.06.2012 23:02) [Материал]
pazzoyi jamanak@ ancav inq@ el en pazzinin chi iran poxarinoxa petq yete karan to pazzinin poxen katanyayi kisapashtpan alexandro gomesi het meka pazzini el en lav marzavichak@ chi kara dzerq beri...!!!~~~@@@###$$$%%%^^^&&&***((()))___+++|||

4 ashxen91   (09.06.2012 20:52) [Материал]
es ban chem asum what what

7 TELMANINTER   (10.06.2012 08:30) [Материал]
DUEL GITES VOR ET PAZON CI INC KAR 2010 -2011 TVAKANIN AVELI LAVA GNA

3 Maicon   (09.06.2012 18:28) [Материал]
bayc meka karcum em vor uxaki caxel petq chi karelia pazzoin mtcnel gorcarqi mej aveli texnichni lav xaxacoxi het

2 Hako   (09.06.2012 15:57) [Материал]
che amen depqum Pazzon petqa gna.shat lav klini vor Destron ga

1 tiko11   (09.06.2012 14:34) [Материал]
ha Pazzinin to urish akumb texapoxvi bayc lav klner voch italakan.. ira tex@ Destroin to vekalen u mi hat el urish ujex hardzakvox

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz