"Տվեք նրան տուգանային հրապարակ, որտեղ նա կարող է ցույց տալ իր տաղանդը և հնարավորությունները, և նա կանի այն, ինչ անում է իր ողջ կարիերայի ընթացքում` գոլեր կխփի",- այսպես է Gazzetta dello Sport-ի լրագրողը նկարագրում
Ռոդրիգո Պալասիոյին, ով արդեն դարձել է երեք գոլի հեղինակ մինչ մրցաշրջանի սկսվելը և պատրաստվում է խփել չորրորդը Սպլիտում, այս հինգշաբթի:
Այսպիսով, սա իրական Պալասիո՞ն է.
"Բայց ես միշտ էլ իրական եմ եղել":
Դե, ամենասկզբում թվում էր, թե ձեզ համար դժվար է, և ոչ միայն գոլ խփելու տեսանկյունից.
"Ես այլևս դժվարություններ չունեմ, ինչպես Պինզոլոյում մարզումների առաջին օրերին: Բայց դա ավելի շատ ֆիզիկական վիճակի հետ էր կապված":
Դիվանագիտական պատասխան էր. Կարևոր դեր չե՞ք խաղում.
"Ես երբեք չեմ թաքցրել, որ որպես երկրորդ հարձակվող, կենտրոնին ավելի մոտ, ես ինձ ավելի ազատ եմ զգում և կարող եմ տեղաշարժվել որոշակի ուղղությամբ: Ես կարող եմ շատ ավելին տալ այս դիրքում":
Այսպիսով, փառք Աստծո, որ Սնեյդերն արդեն վերադարձել է և պատրաստ է խաղա՞լ.
"Անշուշտ, բայց ոչ միայն այն պատճառով, որ ես արդեն կարող եմ խաղալ իմ դիրքում":
Իսկ էլ ի՞նչու.
"Իհարկե դա նույնպես, բայց գլխավորապես այն պատճառով, որ մենք շատ ուրախ ենք , որ Ուեսը մեզ հետ է, քանի որ խաղադաշտում նրա հետ շատ ավելի հեշտ է խաղալ: Ուեսը ղեկավարում է խաղը և ստիպում է, որ բոլորն ավելի լավը լինեն":
Ձեզ համար էլ հեշտ է գոլ խփել ինչպես Գլազգոյում: Ի՞նչու մենք տեսանք ուրիշ Ինտեր, երբ երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկավ Պալասիոն.
"Ես չեմ փոխել խաղը, այլ պարզապես Ինտերը փոխեց իր մարտավարությունը: Սելտիկը մի քիչ թուլացավ, բայց մենք ակտիվացրեցինք մեր խաղը: Մենք աճում ենք":
Պալասիոյի համար ընկերական խաղերը անհաջող էին լինում, դուք չէիք կարողանում խփել: Իսկ այժմ, ի՞նչը փոխվեց, ի՞նչը դարձավ շրջադարձային.
"Տիմ Տրոֆեն, Բարիում, և ոչ միայն գոլերի համար, թեև այն շատ կարևոր էր: Այդ երեկո ես ինձ շատ լավ էի զգում, և իհարկե ես Միլանին գոլ խփեցի: Ես ներքուստ ինձ շատ լավ էի զգում":
Այնուհետև Գլազգոյում խփած գոլը.
"Երևի թե սա այդ երեք գոլերից ամենակարևորն էր, քանի որ ես խփեցի "իրական" խաղում, և սա նաև ամենադժվարն էր":
Բացի այդ, դա կլիներ Ինտերի առաջին պարտությունը մրցաշրջանից առաջ.
"Իհարկե ավելի լավ է, երբ մենք չենք պարտվում, բայց սա ողբերգություն չէ: Շատ ավելի լավ է տեսնել թիմի աճը խաղից խաղ: Գլազգոյում առաջին կեսը դժվար էր, բայց ընդհանուր առամամբ խաղը վերլուծելը մեզ թույլ է տալիս կատարելագործվել":
Իսկ դա բավական կլինի՞ հինգշաբտի Սպլիտում խաղալու համար.
"Դա պետք է բավական լինի, սակայն մենք գիտենք, որ սա հեշտ խաղ չի լինելու":
Սպլիտի մարզադաշտը շատ թշնամաբար է տրամադրված.
"Առավելագուն հարգանք, բայց երբ ես խաղում էի Կոպա Լիբերտադորեսում, Բրազիլիայում, ես նույնպես ոչ մի ծաղիկ չստացա...":
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 1037 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/13 |