Հաղորդագրություն Ինտերին: Այսպես է Պաուլինյոյի այս գոլը նկարագրում Ջանլուկա Դի Մարցոն:
Իր պաշտոնական կայքում Դի Մարցոն գրել է, որ այսօր Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած փայլուն խաղը և Պաուլինյոյի խփած գոլը` Ճապոնիայի հետ ընկերական խաղի ժամանկ, ազդանշան էր Ինտերին, որը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ձեռք բերել Կորիտյանսի խաղացողին: Այս խաղն ավարտվեց 4 - 0 հաշվով, որկու գոլի հեղինակ դարձավ Նեյմարը, իսկ մյուսը փխեց Կական: Այս խաղում 90 րոպե անցկացրեց նաև Յուտո Նագատոմոն: