Վերջին օրերս ակտիվորեն հաղորդվում էր այն մասին, որ Կորիտիանսի կիսապաշտպան Պաուլինյոն շատ մոտ է ռուսական ԲԿՄԱ տեղափոխվելուն, սակայն ֆուտբոլիստի գործակալը SportItalia-ին տված հարցազրույցում կտրականապես հերքել է ռուսական ակումբի հետ որևէ կապը:
"ԲԿՄԱ? Ոչ, կտրականապես ոչ: Իմ հաճախորդը ցանկանում է տեղափոխվել մեծ ակումբ: Ինտերը հզոր թիմ է, և մեզ համար սա ամենանախընտրելի տարբերակն է, բայց մինչ այս մենք դեռ առաջարկ չենք ստացել ակումբից", - հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը: