Պաշտոնական. Բեսսան ու Դի Ջենարրոն երկարաձգել են պայմանագրերը
Այսօր Ինտերը պաշտոնապես հայտարարեց, որ երկարաձգել է իտալո-բրազիլացի հարձակվող Դանիել Բեսսայի և դարպասապահ Ռաֆֆաելե Դի Ջենարրոյի հետ պայմանագրերը, երկուսն էլ 1993 թվականի են ծնվել: Պայմանագրերի երկարաձգման հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն փոխանցվել են Lega Serie A-ին:
Շատ լավ քայլ է Ինտերի կողմից` երկարաձգել իր երկու տաղանդավոր խաղացողների պայմանգրերը: Անցած տարի Պրիմավերային փայլուն մրվաշրջանի ժամանակ երկուսն էլ շատ կարևոր գործոն հանդիսացան: Այս պահին երկու խաղացողներն էլ վնասվածք ունեն, բայց սա վստահության նշան էր ակումբի և տեխնիկական անձնակազմի կողմից:
Մեջբերում(tiko11): Benassi masin em lsel menak esi Benassin chi, Bessana :D iranc misht xarnum en, Benassin misht marzvuma Interi het u arajin timum yndgrkvaca, bajc Bessan der che