Այսօր Միլանի Banca Popolare դահլիճում տեղի է ունեցել FC Internazionale Milano S.p.A.-ի բաժնետերերի հերթական և արտահերթ նիստը: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաստատվել է ընկերության հաշվեկշիռը 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ, հաստատվել կորուստները և արձանագրվել է կապիտալի աճ €35,000,000-ով:
Պարոն Էռնեստո Պաոլիլյոն և պարոն Ակկուրսիո Սկորցան լքել են տնօրենների խորհուրդը անձնական պատճառներով: Ակումբը ցանկանում է իր խորին շնորհակալությունը հայտնել նրանց պրոֆեսիոնալիզմի և վերջին տարիներին Ինտերում ունեցած մեծ ավանդի համար: Այս կապակցությամբ խորհրդի անդամների թիվը կրճատվել է` 16-ից դառնալով 14: Խորհրդի մյուս բոլոր անդամները վերընտրվել են, պարոն Մասսիմո Մորատտին մնում է խորհրդի նախագանը: