Դիեգո Ֆոռլանը այսօր առավոտյան խզել է պայմանագիրը Ինտերի հետ և հետևաբար ստացել է ազատ գործակալի պաշտոն: Այդ մասին հայտնել է Ջանլուկա Դի Մարցիոն, իր կայքի միջոցով:
Այս ամենը ձգվում էր այն պատճառով, որովհետև Ֆոռլանը ցանկանում էր համոզվեր, որ կարող է տեղափոխվել "Ինտերնասիոնալ": Բանակցություններին ներկա են գտնվել Ֆոռլանը, իր գործակալը և Բրանկան: Ֆուտբոլիստի հետ պայմաանգրի խզումը բերեց մոտ 8մն եվրոյի տնտեսում: Սպասվում է, որ արդեն իսկ վաղը ուրուգվայցին կմեկնի Պորտու-ԱԼեգրի, որպեսզի քննարկի ապագա գործունեյությունը Ինտերնասիոնալեյի ներկայացուցիչների հետ: Բրազիլական ակումբի ներկայացուցիչները պատրաստ են հարձակվողին առաջարկել 200 հազար եվրո ամսեկան աշխատավարձ: