Պաշտոնական. Հանդանովիչն ամբողջությամբ Ինտերի խաղացող է
Ուդինեզեն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ ավարտել է ՖԱ Ինտերնացիոնալեի հետ համատեղ սեփականության հարցը` ներաձուրրին իր օգտին լուծեց Սամիր Հանդանովիչի համատեղ սեփականության խնդիրը և գնեց դարպասապահի իրավուքների մնացած մասը: Այսօրվանից Հանդանովիչն ամբողջությամբ Ինտերի խաղացող է: Գործարքի այսքան արագ լինելը զարմանալի է, քանի որ անցած ամառ ակումբների միջև կնքված պայմանագրով, Ինտերը կարող էր մի քանի տարիների ընթացքում վճարել սլովենացու իրավունքների մյուս մասի համար և շտապելու առիթ ամենևին չուներ: Ամեն դեպքում, սա կարևոր որոշում է, որպիսի Հանդանովիչն ամբողջությամբ Ինտերի խաղացող դառնա: