Պաշտոնական. Ինտեր և Սամուել. պատմությունը շարունակվում է!
''Ինտերը և Վալտեր Սամուելը միասին կլինեն առնվազն ևս մեկ տարի: Արգենտինացի պաշտպանը, ով Ինտեր է ժամանել 2005 թվականին և կարող է հպարտանալ Ներաձուրրիի մարզաշապիկով 226 հանդիպումներով և 15 գոլով, երկարաձգել է իր պայմանագիրը ակումբի հետ ևս մեկ տարով (մինչ 2014-ի հունիսի 30-ը)'', - գրում է ակումբի պաշտոնական կայքը: