Գլխավոր էջ » 2013 Հուլիս 2 » Պաշտոնական. Ինտերը նոր գերխոշոր գլխավոր հովանավոր ունի
17:57 Պաշտոնական. Ինտերը նոր գերխոշոր գլխավոր հովանավոր ունի |
Deutsche Bank-ը հանդիսանում է Ինտերի նոր գլխավոր հովանավորը, այսօր համագործակցության պայմանագիր ստորագրելուց հետո: Գերմանական խոշորագույն բանկային ընկերությունը, որի երկրորդ ամենամեծ եվրոպական շուկան Իտալիայում է, այսպիսով առաջին քայլն է անում իտալական ֆուտբոլում: ՖԱ Ինտերնացիոնալեի գլխավոր տնօրեն Մարկո Ֆասսոնեն իր գոհունակությունն է հայտնել այս համագործակցության համար. ''Մենք ունենք շատ վստահելի գործընկեր, որի հետ կարող ենք կիսվել մեր մարտավարությամբ, մեր երկրպագուների շահերի համար: Deutsche Bank-ի հետաքրքրությունը Ինտերի նկատմամբ և նրա նոր առևտրային քաղաքականությունը, դարձան այս համագործակցության հիմքը, և այս համաձայնությունը ցուցադրում է հարգանքը մեր գործի նկատմամբ: Մենք հպարտ ենք լինել միակ իտալական ֆուտբոլային ակումբը, որն այսքան մեծ ճանաչում ունեցող գործընկեր ունի, այն գործում է Իտալիայում 1977-ից, որպես մեր Պաշտոնական Բանկ'': Համագործակցության արդյունքներից մեկը կլինի նաև այն, որ Ինտերի երկրպագուների համար բանկը մի շարք ֆինանսական և բանկային առավելություններ կտա: Դրանցից առաջինը հանդիսանում է 2013/14 մրցաշրջանի աբոնեմենտների ֆինանսավորումը: Այնուհետև Ինտերի երկրպագուները կկարողանան արտոնյալ պայմաններում ունենալ մրցունակ ներդրումներ, ընթացիկ հաշիվներ, ներդրումային առաջարկներ և վարկային քարտեր Deutsche Bank Group-ի իտալական բոլոր մասնաճյուղերում: Ֆլավիո Վալերին` Deutsche Bank-ի իտալական մասնաճյուղի գլխավոր կառավարիչը, պայամանգրի ստորագրումից հետո ասաց հետևյալը. ''Մենք մեծ հպարտությամբ կարող ենք հայտարարել այսօր Ինտերի հետ մեր համագործակցության մեկնարկի մասին: Սա կարևոր քայլ է մեր համակարգի համար` 30 տարիների ընթացքում, որ մենք աշխատում ենք Իտալիայում, առաջին անգամ է, որ մենք դառնում ենք ֆուտբոլային ակումբի հովանավոր: Սա Deutsche Bank-ի Իտալիայի հետ կապվածության ևս մեկ ապացույց է'': Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|