Պաշտոնական. Ինտերը և Տորինոն ֆուտբոլիստներ են փոխանակել
Ալեն Ստեվանովիչը լքում է Ինտերը, իսկ Սիմոնե Բենեդետտին այժմ արդեն ամբողջությամբ Ներաձուրրիի խաղացող է: ՖԱ Տորինոն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ նրանք գնել են Ալեն Ստեվանովիչի իրավունքների մյուս կեսը, որը պատկանում էր Ինտերին: Սերբ վինգերն այժմ Տորինոյի խաղացող է, իսկ 21-ամյա պաշտպան Սիմոնե Բենեդետտին գնում է հակառակ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Բենեդետտիի իրավունքները նույնպես Ինտերին և Տորինոյին էին պատկանում, և անցած մրցաշրջանը պաշտպանն անցկացրել է Սպեցիայում: