Իտալիայի U21 հավաքականի ավագ Լուկա Կալդիրոլան այժմ ամբողջությամբ Ինտերի խաղացող է: Ներաձուրրին գնել է պաշտպանի իրավունքների մյուսը մասը Չեզենայից:Կալդիրոլան մի քանի օր առաջ, իր գործակալի միջոցով, խնդրել էր որոշում կայացնել, թե որ ակումբին կպատկանեն իր ամբողջական իրավունքները` չցանկանալով, որ դրանք կիսվեն երկու ակումբների միջև: Եվ նրա խնդրանքը բավարարվել է: Սակայն 22-ամյա պաշտպանի ապագան դեռ պարզ չէ, կամ նա կմնա թիմում մինչ Պինզոլոյի ամառային մարզահավաքը, այնուհետև Ինտերը կորոշի նրա ապագան: Կամ նրա համար վարձավճարով նոր ակումբ կգտնեն արդեն հաջորդ շաբաթ: Ամենահավանական տարբերակն այն է, որ նա ևս մեկ տարի վարձավճարով կանցկացնի Բրեշիայում: