Ինտերի պաշտոնական կայքը հաստատում է, որ վաղը Պրիմավերայի առաջնության երկրորդ տուրում Դիեգո Միլիտոն կրկին խաղադաշտ դուրս կգա Ինտերի երիտասարդական թիմի հետ: Ինտերի Պրիմավերան ''Ջաչինտո Ֆակետտի'' սպորտ կենտրոնում կընդունի Ցիտադելլային:
Հիշեցնենք, որ երկարատև դադարից հետո Միլիտոն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել անցաց շաբաթ Պրիմավերայի կազմում և խաղադաշտում անցկացրել 45 րոպե: