Մարկո Ֆասսոնեից հետո, ով Ինտեր է եկել նոր ծրագրերի, մասնավորապես, շուկայում "Ինտեր" բրենդի առաջանցման և նոր մարզադաշտի ծրագրի իրականացման համար, այժմ Ինտերի ղեկավարությունում այսուհետ կաշխատի ևս մեկ տնօրեն` Ումբերտո Մարինոն, ով Սամպդորիայի արդեն նախկին գործադիր տնօրենն է և գլխավոր քարտուղարը:
Մարինոն Սամպդորիայում այս պաշտոնում հաջողությամբ աշխատել է շուրջ տասը տարի:
Ինտերում Մարինոն կզբաղվի նույն խնդիրներով, որոնք նա լուծում էր Սամդորիայում, ինչպես նաև Lega Calcio-ի համաժողովներում կներկայացնի Ինտերը, ինչը նախկինում կատարում էր Էռնեստո Պաոլիլյոն: