Ռուբեն Բոտտան այժմ Լիվորնոյի խաղացող է: Պայմանագիրն այժմ արդեն պաշտոնական է, ինչպես և սպասվում էր, Բոտտան վարձավճարով հանդես կգա Լիվորնոյում, համենայն դեպս մինչ հունվար: Այս մասին այսօր հայտնում է Լեգա Սերիա Ա -ի պաշտոնական կայքը: Սակայն շատ հավանական է, որ հարավամերիկացի տաղանդը կմնա Միլանում, որպեսզի վերականգնվի ծնկի վնասվածքից: