Ալվարո Պերեյրան ժամանել է Միլանի Մալպենսա օդանավակայան մի ժամ առաջ, տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկայի հետ միասին: Նրանց միանգամից շրջապատել էին բազմաթիվ լրագրողներ՝ ցանկանալով առաջինը հայտնել Ինտերի նորեկի խոսքերը:
Ուրուգվայցին պատմել է Իտալիայում գտնվելու իր ուրախության մասին.
՛՛Ինտերը երազանք է: Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչքան են այս ակումբին սիրում և աջակցում Իտալիայից դուրս: Ինտերը ցանկացած խաղացողի երազանքն է և ավելի շատ Հարավային Ամերիկայում: Ես երջանիկ եմ: Այն միտքը, որ խաղալու եմ Ինտերում, ուղղակի ֆանտաստիկ է: Ես չեմ կարողանում այլևս սպասել, թե երբ եմ բուժզննում անցնելու և միանալու խաղընկերներիս՛՛:
Դեռ նոր ժամանելով Ինտեր, Պերեյրան հայտնեց իր մտադրությունները.
՛՛Հուսանք, որ մենք կկարողանանք շատ տիտղոսներ նվաճել, որպիսի ուրախացնենք Ինտերի երկրպագուներին: Ես միացա Գարգանոյին և Գուարինին, շատ լավ է, որ ես այստեղ այդպիսի ընկերներ ունեմ, ովքեր կօգնեն ինձ շատ արագ ներգրավվել թիմի մեջ: Ո՞ր դիրքում եմ նախընտրում խաղալ: Այժմ կարևորը Ինտերին միանալն է և իմ թիմակիցների հետ հանդիպումը: Ի՞նչ են ինձ ասել Գուարինը և Գարգանոն: Որ Ինտերը ֆանտաստիկ ակումբ է՛՛:
inter.it
|
Դիտումներ: 923 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/13 |