Ալվարո Պերեյրան պաշտոնապես հանվել է վաճառքի: Հռոմի Corriere Dello Sport-ի համոզմամբ, 6-8 մլն եվրո առաջարկի դեպքում ուրուգվայցին կհեռանա Ինտերից: Տոտենհեմը մոտ օրերին հնարավոր է առաջարկ կատարի խաղացողի վերաբերյալ: Ներաձուրիներն էլ կփորձեն այդ գումարները ներդնել Նապոլիի վինգեր Խուան Սունիգայի տրանսֆերում: Որպես այլընտրանք դիտարկվում են Վան Դեր Վիլը, Մարկինյոն և Մոնտոյան, ով դեռ չի երկարաձգել պայմանագիրը Բարսելոնայի հետ: