«Ջենովայի» նախագահ Էնրիկո Պրեցիոզին քննադատել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիին:
«Ստրամաչոնին ինձ նյարդայնացնում է: Նա շատ զգացմունքային է և ձգտում է
հանրահայտ դառնալ: Պետք է հարգել մրցակիցներին: Որոշ զգացմունքներ պետք է
քո մեջ պահես: Նա լավ աշխատանք է կատարում, բայց դեռ պետք է փորձ
կուտակի»,- Պրեցիոզիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: