Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 13 » Պրիսկոն և Ինտերը
02:47
Պրիսկոն և Ինտերը
Տասնմեկ տարի առաջ Ինտերը կորցրեց տնօրենի, ընկերոջ, երկրպագուի և մեծ մարդու` փաստաբան Ջուզեպպե Պրիսկոյին, որին բոլորս գիտենք որպես ''Պեպպինո'', մարդ Ալպերից, ով փայլուն էր ամեն ինչում, ինչ կատարում էր: Ինտերը մինչ այսօր կարոտում է նրան: Inter Channel-ին տված իր վերջին հարցազրույցում` 2001-ի ցուրտ ձմռանը, նա խոսեց իր արտասովոր կյանքի մասին: Նա խոսեց իր ընտանիքի մասին, պատերազմի և Ռուսաստանի մասին, Ինտերի մասին, ակումբի նկատմամբ իր մեծ սիրո, Անջելո Մորատտիի հետ իր կատարած աշխատանքի մասին, ինչպես նաև նրա որդու` Մասսիմոյի: Նա այնքան նվիրված էր սև և կապույտ գույներին:

Ակումբի փոխնախագահը իմաստուն էր, սրամիտ և փայլուն, նա հիշվում է իր կատակներով, մրցակիցների մասին դիպուկ խոսքերով, սակայն առավել հիշարժան է, թերևս, այն նվիրվածությունը, որ նա ցուցաբերեց իր ողջ կյանքի ընթացքում: Նվիրվածությունը գրեթե մոռացված բառ է, թեև այն այսօր առավել արդիական է, քան երբևէ:

inter.it
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 963 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (13.12.2012 23:16) [Материал]
chishtn asac es chem chanachum iran

2 ashxen91   (13.12.2012 03:03) [Материал]
Իմ ամենասիրած արտահայտությունը, որ այդքան էլ հայտնի չի, բայց շատ լավնա laugh

<Իմ երազա՞նքը: Որպիսի Ինտերը հաղթի Յուվեին, խփելով մեկ գոլ լրացուցիչ ժամանակում, խաղից դուրսից կամ ձեռքով: Իսկ ավելի լավ է, եթե խաղից դուրսից և ձեռքով> Պեպպինո Պրիսկո

1 ashxen91   (13.12.2012 02:56) [Материал]
Պեպպինոյի հիշատակին Ձեր սիրած արտահայտությունը Պրիսկոյից կգրեք որպես մեկնաբանություն 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz