Գլխավոր էջ » 2012 Հունվար 8 » Ռանիերի. “Ես միշտ հավատացել եմ “Ինտերին””
00:04 Ռանիերի. “Ես միշտ հավատացել եմ “Ինտերին”” | "Ես միշտ ասել եմ, որ
հավատում եմ իմ տղաներին, նրանց վստահությանը և կարողությանը որոշել
ամենադժվար խնդիրները, և այն, որ նրանք երբեք չեն կանգնի գնացքի հետևում:
Եվ այժմ նրանք ինձ վարձահատույց եղան իմ հավատի համար: Տարիքը դա այն է,
ինչի հետ պետք է գա նաև որոշակի հասկացողություն, այլ ոչ թե պետք է
նյարդայինացնի: Մենք չենք պատրաստվում կանգ առնել, ոչինչ դեռ չի ավարտվել:
Այժմ մենք ուղղում ենք այն իրավիճակը, որը շատ ու շատ բարդ էր: Շատ կարևոր
է, որ մենք նոր տարին ճիշտ ոքով սկսեցինք: Ռանիերին Մոուրինիոյի պես 5 խաղից 15 միավոր է հավաքե՞լ: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ Ինտերի հետ հավաքել մաքսիմալ հնարավորը, և շատ ուրախ եմ, որ այսօր Ինտերը խաղաց իր լավագույն խաղը Ռանիերիի օրոք: Հաղթանակները մեզ ուժ, էնտուզիազմ և կիրք են տալիս, որոնց այստեղ կարոտել էին, և որոնք ստիպում են մեզ շատունակել պայքարը առաջնությունում: Մենք չպետք է տարվենք և մոռանանք, որ մենք Պարմային երեք անգամ շատ հեշտ շանս տվեցինք դարպասը գրավելու համար: Միլանի հետ դերբի՞ն: Մենք անհամբեր սպասում ենք այդ ճակատամարտին, քանի որ շատ լավ մարզավիճակում ենք: Այս պահին ինտերիստները կարողացան ազատվել այն հոգեբանական թույնից, որ ծնվել էր թիմում առաջնության մեկնարկում: Մենք պետք է ազատվեինք այդ լարվածությունից: Ռիկի Ալվա՞րեսը: Մենք երբեք չենք կասկածել նրա ունակությունների վրա: Հիմա նա վստահ գնում է պաշտպանների վրա և հետ չի դառնում, այլ անցնում է նրանց միջով: Նրա մակարդակը վերջապես ամբողջությամբ արտացոլվում է նրա վարպետության մեջ, որը նա ցուցադրում է: Միլիտո՞ն: Նա ավելի լավն է դառնում, բառացիորեն ժամ առ ժամ, նա ամեն ինչ հիանալի է անում մարզումների ժամանակ, նույնիս, եթե չի խփում: Դիեգոն վաստակել է այսօրվա գոլերը, որովհետև նա, ինչպես ուրիշ ոչ-ոք զոհաբերեց իրեն հանուն թիմի բարօրության վերջին ժամանակներս: Հարց Սնեյդերի մասին: Կպահպանի՞ արդյոք իր 4-4-2 սխեման, երբ թիմ վերադառնա Ուեսը: Ես չեմ կարծում, որ նա կարող է խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան: Նա այլ որակներ ունի: Պատրաստ կլինե՞ն արդյոք Սնեյդերն ու Ֆորլանը խաղալ դերբիում: Հուսով եմ, որ այո: Համենայն դեպս, ես մտքումս պահում եմ, որ նրանք պատրաստ կլինեն: Սկուդետտո՞: Առանց մեկնաբանության: Մենք ուղղակի ամբողջ ուժով կփորձենք ցույց տալ այն, ինչին ընդունակ ենք, իսկ մայիսին կտեսնենք: Մրցաշարային աղյուսակում մի քանի թիմ կա, որ մեզանից առաջ է գտնվում, և որպիսի առաջ անցնենք նրանցից, պետք է ավելի լավ խաղանք: Տևեսը Ինտերու՞մ: Եկեք թողնենք ակումբի գործերը ակումբին, իսկ թիմի գործերը թիմին: Այսօրվա համար կարելի է ասել, որ խաղացողներին փոքր ինչ հանգիստ տալը, լավ որոշում էր: Տղաներին հոգեբանական հանգիստ էր անհրաժեշտ, հավանաբար, ավելի շատ, քան ֆիզիկական, հիմա խաղացողների մեջ խենթացնող էներգիա կա, այնպես որ, դա տվել է իր պտուղները: Բայց մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Իսկ ինչու՞ էր Մայկոնը բացականչում Tutti a casa /բոլորը տանն են/: Դուք դա ավելի լավ է նրան հարցրեք, խաղացողներին միշտ դժվար է մեկնաբանել: Մամլո-ասուլիսի վերջում նրան հարցրեցին, թե խայտառակություն չէ այն, որ "Ինտերը” հաշվի առնելով Ռանիերիի օրոք արդյունքները, նրան չի հրավիրել մարզչական նստարանին, միջմրցաշրջանային ժամանակահատվածում: -Նշանակություն ունի միայն այն, որ նրանք ինձ հրավիրել են – ժպտաց Կլաուդիոն լրագրողներին: inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||
|