Նեֆտչի - Ինտեր խաղից առաջ կայացած մամլո ասուլիսին այսօր մասնակցեցին Անդրեա Ստրամաչչիոնին և Անդրեա Ռանոկիան: Ռանոկիան այս մրցաշրջանում շատ խաղեր է անցկացրել` 10 խաղ (865 րոպե), սակայն մարզիչը ցանկանում է նրան տեսնել նաև այս հանդիպմանը. ''Ես լավ եմ սկսել այս մրցաշրջանը, և ինձ հիանալի եմ զգում, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից: Սիլվեստրե՞ն: Նա լավ խաղացող է: Իհարկե, նա դեռ պետք է հարմարվի նոր իրավիճակին, նրան մի քիչ ժամանակ է հարկավոր, բայց նա շատ է աշխատում և երբեք չի հանձնվում գնդակի համար պայքարում: Իտալիայի հավաքակա՞նը: Ինչպես արդեն նշել եմ, ժամանակը չէ այդ մասին մտածելու: Այժմ ես կենտրոնացած եմ միայն Ինտերի և մարզավիճակս կատարելագործելու վրա'':
Կարուղ է արդյոք կիրակի օրը կայանալիք միլանյան դերբին ազդել վաղվա խաղին տրամադրվելու վրա.
''Անկեղծ ասած այս պահին ես չեմ մտածում դերբիի մասին, ես մոռացել էի, որ այն կիրակի օրն է... Մենք չպետք է մտածենք դրա մասին, քանի որ մենք դեռ կարևոր պարտականություններ ունենք այստեղ, վաղը մենա անպայման պետք է հաղթենք Նեֆտչիին: Դա միակ բանն է, ինչի մասին մենք մտածում ենք'':
inter.it