Գլխավոր էջ » 2013 Օգոստոս 29 » Ռանոկիա. Սկուդետո՞. բավական է խոսել, պետք է աշխատել
15:19 Ռանոկիա. Սկուդետո՞. բավական է խոսել, պետք է աշխատել |
Ինտերի պաշտպան Անդրեա Ռանոկիան Sky Italia-ի հետ զրույցում խոսել է մրցաշրջանի սկզբի վերաբերյալ: «Մենք խաղացինք լավ ֆուտբոլ, հաղթեցինք, և դա լավ մեկնարկ էր: Հաղթանակը մեզ հավատ է ներշնչում կատարած ծանր աշխատանքից հետո: Դա, սակայն, չի նշանակում, որ ամբողջ շաբաթ պետք է գլուխներս բարձր պահենք. անհրաժեշտ է շարունակել աշխատել, քանի որ սա միայն սկիզբն է»: Պաշտպանը խոսել է նաև Մացարիի վերաբերյալ իր ստացած տպավորություններից. «Նա ուշադրություն է դարձնում բոլոր մանրուքներին կապված ինչպես պատպանությանը, այնպես էլ հարձակմանը: Նա հիմքից սկսեց մեր հետ տարվող աշխատանքը: Մեր խաղը պաշտպանությունում լավացել է, մենք սկսել ենք ավելի կոմպակտ գործել: Պետք է աշխատել թիմային խաղի վրա: Մրցաշրջանի երկրորդ շաբաթն է միայն, և անհրաժեշտ է շարունակել նույն ոգով»: Սկուդետոյի վերաբերյալ Ռանոկիան նշել է. «Ես գտնում եմ, որ պետք է աշխատել խաղից խաղ, շաբաթից շաբաթ` սովորելով սեփական սխալների վրա: Վերջին մրցաշրջանից հետո ավելի լավ է ապացուցել դա աշխատանքով, քան խոսելով: Յուվենտուսը ուժեղ է, սակայն մենք ունենք երիտասարդ և նոր խաղացողներ: Սկուդետոյի վերաբերյալ հարցին պատասխանելու համար պետք է սպասել մրցաշրջանի ավարտին»: Պաշտպանը խոսել է այն մարդու մասին, ով իր վրա մեծ տպավորություն է թողել. «Անկասկած Կամպանյերոն, նա մրցաշրջանը սկսեց շատ հաջող: Կամպանյերոն մեծ փորձ ունի, բացի այդ ծանոթ է մարզչի տակտիկական մոտեցումներին: Հուսով եմ` նա կշարունակի նույն ոգով»: Անդրեան չի ցանկացել խոսել տրանսֆերային շուկայի մասին, այդ իսկ պատճառով հիշել է թիմում Էտօ'օի անցկացրած ժամանակահատվածի մասին. «Դա այն հատվածն էր, երբ ես նոր էի տեղափոխվել Ինտեր: Ինձ բախտ վիճակվեց խաղալ իսկական չեմպիոնի հետ: Կարծում եմ` այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնի»: Ռանոկիան անդրադարձել է ակումբի հնարավոր վաճառքին, ինչպես նաև դրա ազդեցությանը թիմի վրա. «Այս հարցով պետք է մտահոգվեն ակումբի ղեկավարությունում: Ես շարունակում եմ աշխատել և նվիրել ինձ այս գույներին: Մորատին միշտ մեզ հետ է եղել այս տարիներին: Նա հիմա էլ սիրահարված է իր ակումբին: Մենք մշտապես զգում եք իր աջակցությունը` սկսած Պինցոլոյից»: Կենտրոնական պաշտպանը խոսել է իր հնարավոր տեղափոխության մասին. «Այդ խոսակցությունները սկսել են այն պահից, երբ ես տեղափոխվեցի այստեղ, բայց դուք տեսնում եք, որ ես շարունակում եմ կրել Ինտերի մարզաշապիկը: Ես կխաղամ այս ակումբում այնքան ժամանակ, որքան կգործի պայմանագիրը: Իմ ցանկությունն է հաղթել այս թիմի հետ: Դա թույլ տվեց ինձ շատ աշխատել և մոտենալ մրցաշրջանին լավ մարզավիճակում»: Ռանոկիան նշել է, թե ինչ է ներկայացնում իր համար ավագի թևկապ կրելը. «Դա նշանակում է, որ ես ծերանում եմ (ժպտում է): Հումորը մի կողմ. դա թույլ է տալիս ինձ հպարտանալ, սակայն մենք` բոլորս, սպասում ենք Պուպիի վերադարձին»: Աղբյուր` Sky Italia |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|