Գլխավոր էջ » 2013 Մարտ 28 » Ռանոկիան խոսել է դերբիի մասին
22:03 Ռանոկիան խոսել է դերբիի մասին |
"Որպեսզի հաղթենք Յուվենթուսին, Ինտերը պետք է հանդես գա ինչպես Տոտենհեմի դեմ խաղում:" - իտալացի պաշտպանի խոսքերն է մեջբերում Inter.it-ը` հղում կատարելով Mediaset-ին. "Ես վերադարձել եմ ակումբ և պատրաստ եմ տալ ամբողջ ուժերս, որպեսզի ավարտենք այս մրցաշրջանը բարձր նոտայի վրա: Հավաքականի խաղից հետո, անկախ նրանից խաղացել եք թե ոչ, զգում եք ներշնչանք և ուժերին հավատ": "Առաջին դերբիում մենք հաղթանակ տոնեցինք և շաբաթ օրը հուսով ենք նորից ուրախացնել երկրպագուներին: Ես շատ եմ մարզվել "Սկուադրա Աձուրայի" կազմում և պատրաստ եմ գալիք հանդիպմանը: Խոսել եմ արդյո՞ք Յուվենտսուի դեմ խաղի մասին մրցակիցներից որևէ մեկի հետ հավաքականում: Երբ մենք հավաքվում ենք միասին, ապա դառնում ենք մի թիմ և բոլոր խոսակցությունները միայն Իտալիային է վերաբերվում": "Հաղթանակը դերբիում կարևոր է, ինչպես խաղի կարևորության համար, այնպես էլ միավորների համար, անհրաժեշտություն հայտնվել Չեմպիոնների Լիգայում մյուս մրցաշրջանում: Երրորդ հորիզոնականին շատ ակումբներ են հավակնում, բայց մենք կպայքարենք մինչև վերջ, ներդնելով բոլոր ուժերը մնացած տաս խաղերում": "Վալտեր Սամուե՞լը: Նա թիմի հիմքն է և անհատական ուժ: Կվերադառնա արդյոք Ինտերը երեք պաշտպաններով խաղի՞: Չգիտեմ, այդ հարցը մարզիչին պետք է ուղղել: Կարող եմ միասն ասել, որ մենք կարող ենք խաղալ երեք, ինչպես նաև չորս պաշտպաններով: Ստրամաչչիոնի՞ն: Եթե դուք մարզիչ եք, ապա պետք է պատրաստ լինեք տարբեր ասեկոսների: Մենք նրանք լիովին աջակցում ենք": "Իմ նպատա՞կը: Ավարտել մրցաշրջանը մրցանակային երրորդ հորիզոնականում և բարելավել անձնական որակներս:" intermilano.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|