Գլխավոր էջ » 2013 Մայիս 6 » Ռանոկկիա ''Մենք ամեն ինչ արեցինք այսօր''
04:21 Ռանոկկիա ''Մենք ամեն ինչ արեցինք այսօր'' |
''Թեև ես 100%-ով պատրաստ չէի, ես ցանկանում էի լինել այնտեղ, որպիսի օգնեմ թիմին'', - ասել է Անդրեա Ռանոկկիան Inter Channel-ին տված հարցազրույցում` ''Սան Պաոլո'' մարզադաշտում կրած պարտությունից հետո: ''Ես ինձ լավ չէի զգում երեկ, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ բուժանձնակազմին, ովքեր ինձ ժամանակին ոտքի կանգնեցրեցին խաղի համար: Մենքէ ֆուտբոլիստներս, սովոր ենք խաղալ, նունիսկ երբ մեզ մետ ամեն ինչ լավ չի ընթանում, բայց այսօր ես ավելի շատ հիասթափված եմ արդյունքից, քան իմ ֆիզիկական վիճակից'': ''Մենք, անկասկած, ամեն ինչ տվեցինք խաղադաշտում: Մենք այլևս տեղ չունենք ռեզերվում, հաշվի առնելով նաև այն, որ մենք չունենք հարձակվող, քանի որ Ռոկկին նույնպես վնասվածք է ստացել: Մենք պետք է փորձենք մրցաշրջանն ավարտել որքան հնարավոր է ավելի լավ, և նախապատրաստվենք հաջորդ մրցաշրջանին, մենք վերանորոգման կարիք ունենք: Արդյոք Կավանին ամենաբարդ խաղացողն է, որի դեմ ես խաղացե՞լ եմ: Ինձ միշտ այդ հարցը տալիս են, և ես միշտ նույնն եմ պատասխանել, ոչ, դա Միիլիտոն է, նրա դեմ շատ ավելի դժվար է խաղալը, և բարեբախտաբար, ես նրա հետ այսօր նույն թիմում եմ: Իհարկե, Կավանին լավ խաղացող է, ինչպես և Կլոզեն, ում հետ կհանդիպենք չորեքշաբթի'': Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |