Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 28 » Ռանոկկիան որակազրկվել է երկու խաղով
00:00 Ռանոկկիան որակազրկվել է երկու խաղով |
Ինտերի պաշտպան Անդրեա Ռանոկկիան որակազրկվել է երկու խաղով, և դրա հետ մեկտեղ պետք է վճարի 10 հազար եվրո տուգանք: Որակազրկման պատճառը նկարագրվում է այսպես, որ դեկտեմբերի 22-ին ''Ջուզեպպե Մեացցայում'' կայացած Ջենովայի դեմ խաղից հետո հանդերձարանից դուրս գալիս Ռանոկկիան սադրիչ խոսքեր է ասել հանդիպման չորրորդ պաշտոնյայի հասցեին: Ահա Լեգա Սերիա Ա-ի Սպորտային դատարանի պաշտոնական որոշումը. ''Որակազրկել երկու խաղով և տուգանել տասը հազար եվրոյով Անդրեա Ռանոկկիային (Ինտեր Միլան), խաղից հետո մրցավարի որոշումների դեմ բողոքելու և չորրորդ պաշտոնյայի նկատմամբ սադրիչ արտահայտությունների համար'': fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|