Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 6 » Ռանոկկիան և Սամուելը վնասվածք են ստացել
04:45 Ռանոկկիան և Սամուելը վնասվածք են ստացել |
Այսօր Ինտերի պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ Ինտերի պաշտպաններ Անդրեա Ռանոկկիան և Վալտեր Սամուելը Յուվենտուսի դեմ խաղից հետո վնասվածք են ստացել և այսօր բժիշկ Կոմբիի գլխավորությամբ կատարվել են հետազոտություններ, վնասվաքծների լրջությունը և վերականգնման ժամկետները պարզելու համար: Հետազոտությունների արդյունքները դեռ պարզ չէին: Իսկ րոպեներ առաջ Gazzetta dello Sport-ը գրում է Ռանոկկիայի և Սամուելի վերականգնման հնարավոր ժամկետների մասին: ''Սամուելը և Ռանոկկիան բաց կթողնեն Եվրոպա Լիգայի խաղը հինգշաբթի օրը և ամենայն հավանականությամբ առաջնության երկու հանդիպում'', - գրում է պարբերականը: Արդյունքում ստցվում է, որ նրանք բաց կթողնեն մոտ երկու շաբաթ: Սակայն իրավիճակը դեռ անորոշ է: Inter.it - Gazzetta.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 12 | 1 2 » |
|