Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 16 » Ռանյերի. Սկուդետոյի մասին դեռ չենք մտածում
16:04
Ռանյերի. Սկուդետոյի մասին դեռ չենք մտածում

"Ինտերի" գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Ա սերիայի 18-րդ տուրի' "Միլանի" հետ հանդիպումից հետո (1:0) նշել է, որ առայժմ չի մտածում սկուդետոյի համար պայքարի մասին:

"Վերջին ժամանակներս մենք մեծ հաջողություններ ենք գրանցել: "Միլանի" նկատմամբ տոնած հաղթանակը շատ կարևոր էր: Ուրախ եմ, որ դա մեզ հաջողվեց: Մենք բավարար ուժ և էներգիա ունենք, որպեսզի հաջողության հասնենք այս մրցաշրջանում:

Սկուդետոյի համար պայքա՞րը: Ակումբ տեղափոխվելու առաջին իսկ օրից ես նշել եմ, որ մենք աստիճանաբար ենք առաջ գնալու: Քայլ առ քայլ:

Առաջին տեղի համար պայքարելն "Ինտերի" արյան մեջ է, բայց մենք դեռ պետք է կատարելագործվենք",- Ռանյերիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Դիտումներ: 923 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 2.8/11
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (16.01.2012 22:32) [Материал]
Skudetton haxtelna mer arjan meeejjj 130
Forzzaaaa Inteeerrrr!!!!!! 106 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz