Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 3 » Ռիկի Ալվարես "Անհամբեր սպասում եմ խաղերին"
17:28
Ռիկի Ալվարես "Անհամբեր սպասում եմ խաղերին"

Անջելո Մարատտի Սպորտ Կենտրոնը արդեն սկսել է իր ակտիվ աշխատանքը, երեկ Ռիկի Ալվարեսը, Լյուկ Կաստանիոսը և Ժոել Օբին այստեղ վերսկսել են վերականգնողական մարզումները նրանց վնասվածքների համար: Վերականգնողական աշխատանքները մշակել և ղեկավարում է Ներաձուրրիի բժշկական անձնակազմի ղեկավար պրոֆեսոր Ֆրանկո Կոմբին, դրանք կշարունակվեն մոտակա մի քանի օրը:

Մարզման ավարտից հետո Ռիկի Ալվարեսը ողջունեց երկրպագուներին և  Inter Channel-ի լրագրողների հետ կիսվեց նոր մրցաշրջանը սկսելու իր ոգևորությամբ և պատրաստակամությամբ.

"Ես ինձ հիանալի եմ զգում և շատ ուրախ եմ, որ այստող եմ, որ վերադարձել եմ աշխատանքի: Մենք հավատում ենք, որ այս մրցաշրջանն ավելի լավը կլինի մեր և Ինտերի բոլոր երկրպագուների համար: Մենք շատ կաշխատենք դրա համար: Ինտերը մեծ նպատակներ ունի և այդպես էլ պատք է լինի":

"Արձակուրդների ընթացքում ես լավ աշխատեցի ծնկիս վնսավածքը վերականգնելու համար, միայն չնչին խնդիրներ են մնացել: Այժմ ես պատրաստ եմ աշխատել և անհամբեր սպասում եմ խաղերին":

Իսկ վերջում Ռիկին դիմեց Պինզոլոյում հավաքված երկրպագուներին.

"Առաջին անգամ ես Պինզոլո եկա անցած տարի և տպավորված էի երկրպագուների ոգևորությամբ: Խնդրում եմ, շարունակեք աջակցել մեզ և մենք կանենք ամեն ինչ հաղթանակների համար: Եվ շնորհակալություն ջերմության համար":



Դիտումներ: 961 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 3.2/27
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 TELMANINTER   (04.07.2012 14:17) [Материал]
spasel@@@@@@@@@@ vorsaaaaaaaaaaaaaa

3 Hako   (04.07.2012 01:32) [Материал]
shaaat mec huyser enq kapum qo het cuyc tur qez es tari....menq el memc vochinch spasum enq anhamber

2 tiko11   (03.07.2012 18:21) [Материал]
ha es @tacqum liovin piti lriv vnasvacqneric apaqinven ichqan hnaravora... menqel enq spasum arajnutyan@ u spasum enq Interi veradardzin... nor haxtanaknerov 106 106

1 ashxen91   (03.07.2012 17:33) [Материал]
ba menq inchqaaan anhamber enq spsummm 130

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz