Ինչպես տեղեկացնում է արգենտինական El Clarin թերթը, ''Ռիվեր Պլեյտի'' նախագահ Դանիել Պասսարելլան մի քանի օր հետո կլինի Միլանում` շատ կարևոր առաքելությամբ: Արգենտինական ակումբի նախագահը ցանկանում է ձեռք բերել Ինտերի կիսապաշտպան Ռիկարդո Ալվարեսին:
''Պասսարելլան կմեկնի Միլան, որպիսի հանդիպի Ինտերի ղեկավարության հետ, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռոխելիո Ֆունես Մորիի նկատմամբ: Դա շատ լավ հնարավորություն կլինի (Ռիվեր Պլեյտի համար), որպիսի փորձեն ձեռք բերել Ռիկարդո Ալվարեսին'' , - հաղորդում է թերթը:
Նշենք, որ Ռոխելիո Ֆունես Մորին հարձակվող է, ծնվել է 1991 թ.-ին, Արգենտինայի առաջնության վերջին մրցաշրջանում անցկցրել է 19 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: