Գլխավոր էջ » 2013 Նոյեմբեր 7 » Ռոեսլանին` Ինտերի նախագահի, 3 տրանսֆերների, Բրանկայի և Զանետիի ապագայի մասին
21:32 Ռոեսլանին` Ինտերի նախագահի, 3 տրանսֆերների, Բրանկայի և Զանետիի ապագայի մասին |
Ինտերի նոր բաժնետեր Ռոսան Ռոեսլանին ինդոնեզական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ներկայացրել է Ինտերի ապագայի վերաբերյալ հետաքրքիր նորություններ. «Էրիկ Տոհիրը ցանկանում է երկար մնալ Ինտերում: Նրան դուր է գալիս Ներաձձուրիի պատմությունը և ընտանիքը: Նա խոստացել է Ինտերը դարձնել ավելի ուժեղ: Դեկտեմբերի 15-ից մենք կդառնանք ակումբի պաշտոնական սեփականատեր: Խորհրդի կազմում կընդգրկվեն 8 մարդ`Տոհիրը, ես, Հանդին և ևս երկու մեր գործընկեր. մեզ կմիանան Մորատտիի կողմից երեք մարդ (Մասսիմո, Անջելոմարիո և Գելֆի): Մեր պայմանագրում նախատեսված չէ հետգնման կետ, այդպիսի հնարավորություն Մորատտին չի ունենա: Մենք ստացել ենք 70% բաժնեմաս, որի մեջ մտնում են նաև իրավունքներ Ապպիանո Ջենտիլեի նկատմամբ»: «Ինչ վերաբերում է տրանսֆերային պլաններին, մենք նախատեսում ենք գնել 1-3 նոր թոփ խաղացողներ, որպեսզի օգնենք թիմին ավարտել մրցաշրջանը լավագույն եռյակում: Բացի այդ, Ինդոնեզիայում մենք կհիմնենք Inter Campus և մի քանի Inter Store»: «Զանետտին կընդգրկվի Ինտերի ղեկավարության կազմ, երբ որոշի ավարտել կարիերան»: «Մորատին կմնա նախագահ 1-2 տարի: Դրանից հետո մեզանից մեկը (Տոհիր, Ռոեսլանի կամ Հանդի) կզբաղեցնի նախագահի պաշտոն»: «Բրանկայի աշխատանքը կգնահատվի, նա սխալներ է գործել` վաճառելով տաղանդավոր երիտասարդների, մենք ցանկանում ենք ստանալ երիտասարդների և փորձառուների համադրություն»: «Մեր գլխավոր նպատակը եռյակում լինելն է: Նոյեմբերի 13-15-ը ես կլինեմ Միլանում և կհանդիպեմ Մորատտիի, տնօրենների խորհրդի և մարզչի հետ: Նոյեմբերի 15-ին մենք կհանդիպենք ապագա տրանսֆերները քննարկելու, խաղացողներ վաճառելու, գնելու համար, ինչպես նաև կտեղեկանանք Մացցարիի ցանկությունների մասին: Մենք կքննարկենք նաև ֆինանսական հարցեր: Տեխնիկական հովանավոր կմնա Nike-ը, որի հետ արդեն իսկ ստորագրվել է պայմանագիր»: «Մրցաշրջանի վերջում Ինտերը կուղևորվի Ասիա շրջագայության: Մենք կայցելենք 4 երկիր, որոնց թվում, իհարկե, Ինդոնեզիան: Ջակարտայում ցուցադրական խաղից հետո թիմը կմեկնի բալի հանգստանալու»: Աղբյուր` FcInterNews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | ||||
|