Ջուզեպպե Ռոսսին միշտ Ինտերի ուշադրության կենտրոնում է, այժմ նրան ձեռք բերելու Ինտերի ցանկությունն ավելի մեծ է, քան երբևէ: Այս մասին հավաստիացնում է Gazzetta dello Sport-ը և բերում մի քանի կարևոր փաստարկներ. ''Ինտերը անհանգստացած է, որ հայտնվել են նաև այլ ակումբներ նրանով հետաքրքրված, այդ թվում իտալական: Ռոսսին երկար ժամանակ չի խաղացել և խաղադաշտ կվերադառնա մեծ էներգիայով և խաղալու ծարավով, լավ շարժառիթ է Մորատտիի համար նրան ձեռք բերելը: Բացի այդ, Ռոսսին Իսպանիայում տարեկան ստանում է 2.5 մլն աշխատավարձ, որն Ինտերին լիովին բավարարում է'' , - գրում է թերթը: Ստրամաչչիոնին շատ է հավանում այս հարձակվողին և ամեն գնով ցանկանում է նրան տեսնել իր թիմում. ''Եթե կողմերը համաձայնության գան, կարող է առաջարկվել ևս մեկ բոնուս'', - հաղորդում է Gazzetta-ն: Այդ պատճառով տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան այժմ արդեն նախօրոք գործի է անցել, որպիսի շրջանցի մրցակիցներին և որքան հնարավոր է շուտ իրականացնի այս գործարը, հաշվի առնելով նաև այն, որ այժմ Ռոսսիի տրանսվերային աժշեքը իջել է մինչև 9 միլլիոն եվրո: fcinternews.it
|
Դիտումներ: 1033 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/8 |