Երեկ երեկոյան Ինտերի նոր դարպասապահ Սամիր Հանդանովիչը ժամանել է Միլան: նրան անհամբեր սպասող լրագրողներին դարպասապահը մի քանի խոսք է ասել միայն: Սամիր Հանդանովիչը շատ ամաչկոտ անձնավորություն է երևում, քանի որ անընդհատ փորձում էր փախչել տեսախցիկներից, բայց այնուամենայնիվ լրագրողներին հաջողվեց նրանից մի քանի նախադասություն դուրս քաշել.
"Ես ցանկանում էի մեծ ակումբ տեղափոխվել և հիմա ես այստեղ եմ: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ուդինեզեի ղեկավարությանը և բոլոր երկրպագուներին: Սա մեծ հնարավորություն է ինձ համար: Ես պատրաստ եմ խաղալ այստեղ":