Սամուել Լոնգոն չի վերադառնա Ինտեր հունվարին, նա մնում է Էսպանյոլում: Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնում է Ջանլուկա Դի Մարցոն: Ըստ վերլուծաբանի տվյալների, երիտասարդ հարձակվողի գործակալ Ռենցո Կոնտրատոն նոր է ժամանել Իսպանիայից, որտեղ կատալոնական ակումբի հետ քննարկում էր իր հաճախորդի ապագան: Նրան երաշխավորել են, որ Էսպանյոլը ցանկանում է պահել Լոնգոյին և նա կստանա բավականաչափց խաղային ժամանակ: