Գլխավոր էջ » 2012 Մարտ 25 » Սարատե "Ինտերի հետ ամեն ինչ վերջացած է"
20:23 Սարատե "Ինտերի հետ ամեն ինչ վերջացած է" | Մաուրո Սարատեն, թվում է, թե կորցրել է բոլոր հնարավորությունները ամրապնդվելու միլանյան ակումբում: 25-ամյա հարձակվողը վարձավճարով Ինտեր էր տեղափոխվել Լացիոյից ամառվա տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Ներաձուրիները իրավունք են ստացել ձեռք բերել Սարատեին առաջնության ավարտից հետո, սակայն, ըստ երևույթի այդ իրավունքից օգտվել չեն պատրաստվում: Ընթացիք առաջնությունում Սարատեն խաղադաշտ է դուրս եկել 24 անգամ և ընդամենը մեկ գոլի հեղինակ է դարձել: Ինտերի ղեկավարները հիասթափված են արգենտինացու ելույթներից, և ինչպես եզրակացնում են իտալական թերթերը, նա նույնիսկ չի հայտավորվի այսօրվա Յուվենտուսի հետ խաղում: Հաստատում է նաև ֆուտբոլիստը, որ կլքի ակումբը: Թվիտերում նա գրել է "Ինձ քիչ է մնացել այստեղ: Ամեն ինչ վերջացած է:" Հիշեցնենք, որ Լացիոն 2009 թվականին հարձակվողի համար "Ալլ Սադդուին" վճարել էր 20մլն եվրո: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |
|