Մաուրո Սարատեն ցանկանում է կրկին հանդես գալ «հռոմեական արծիվների» կազմում:
Ընթացիկ մրցաշրջանը արգենտինացին վարձակալական հիմունքներով անցկացնում է «Ինտերում», որի ղեկավարությունը չի պատրաստվում գնել հարձակվողի տրանսֆերը:
«Մաուրոն սիրում է «Լացիոն» և կցանկանար կրկին
խաղալ այդ թիմի կազմում:
Հիմա դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի Սարատեի գործերը: Բոլորս էլ հիշում ենք, որ Մաուրոն Հռոմը լքեց գլխավոր մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով»,- ասել է Սարատեի եղբայրը, ով միաժամանակ նաև նրա գործակալն է: