Իտալական մամուլը հաղորդում է, միլանյան "Ինտերի" նոր գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնիի պլանների մեջ մտնում է նաև "Ինտերում" վարձավճարով հանդես եկող հարձակվող Մաուրո Սարատեն, ով խաղադաշտ դուրս չեր գալիս Կլաուդիո Ռանիերիի օրոք:
Ասում են, որ Ստրամաչիոնին կիրառելու է 4-3-3 մարտավարությունը, և արգենտինացին պետք է ներառվի այդ սխեմայի մեջ:
ԶԼՄ-ները կարծում են, որ Սարատեն արդեն այս կիրակի Ջուզեպպե Մեացա մարզադաշտում կայանալիք Ջենովայի դեմ հանդիպման ժամանակ հնարավորություն կստանա խաղադաշտ դուրս գալ առաջին րոպեներից: