«Միլանի» բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ իրենք չեն վախենում «Ինտերից»:
««Ինտերը» վերջերս բարելավվել է իր խաղը: Մենք հարգում ենք «Ինտերին», սակայն չենք վախենում: Մենք ամենաշատը պետք է զգույշ լինենք Միլիտոյից: Նա շատ լավ և վտանգավոր խաղացող է»,- Sky Sport 24-ի հետ զրույցում ասել է բրազիլացին: