"Ես շատ երջանիկ եմ հայտնվելով Ինտերում: Ես ցանկանում եմ հաղթել տիտղոսներ ճիշտ այնպես, ինչպես "Բոկա Խունիորսի" կազմում: Ես ուրախությամբ միացա "ներաձուրիներին", քանի որ այստեղ հանդես են գալիս իմ հայրենակիցները: Ինձ հերթական անգամ հնարավորություն է տրված պայքարել չեմպիոնական գավաթի համար" - ասել է Սիլվեստրեն Corriere dello Sport-ին տված հարցազրույցում:
Եվս մեկ Ինտերի նորեկ դարպասապահ` Սամիր Հանդանովիչը, ով եկել է Ուդինեզեից, որպես հիմնական կազմի խաղացող, կիսվել է իր տպավորությունների մասին գործարքի ավարտից հետո:
"Բոլոր ձևակերպությունները կատարված են: Ես շատ գոհ եմ այս տեղափոխությունից: Այլ ակումբներ ևս հետաքրքրվում էին ինձնով, սակայն Ինտերը ամենահամառը գտնվեց: Առայժ ես չեմ կողմնորոշվե համարի համար"
Հանդանովիչի տրանսֆերը Ինտերի համար կազմել է մոտ 11մլն եվրո: