Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, Ինտերի կենտրոնական կիսապաշտպան Մատտեո Սիլվեստրեն որոշել է քննարկել Ջենովա տեղափոխվելու տարբերակը: Ինչպես հաղորդում է ֆուտբոլիստի ներկայացուցիչը, ֆուտբոլիստը արդեն հանդիպել է Ջենովայի նախագահ Էնրիկո Պրեցիոզիի հետ: Արգենտինացու համար Ջենովան պատրաստվում է կատարել տրանսֆեր վարձակալական հիմունքներով: Այս պահին բանակցությունները շարունակվում են և հավանականություն կա, որ մոտակա ժամանակները գործարքը կկայանա: