"Մանչեստր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի համբերության բաջակը լցվել է և նա այլևս չի պատրաստվում դիմանալ հարձակվող Մարիո Բալոտոլլիին, հաղորդում է Goal.com-ը: Ամենայն հավանականությամբ, արդեն այս ամռանը սկանդալային իտալացին կտեղափոխվի "Ինտեր" կամ "Միլան":
21-ամյա Բալոտելլին ինքը նախապատվությունը տալիս է "Միլանին", քանի որ նա մանկուց երկրպագում է այտ ակումբին: Նա հավելել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ նույն ակումբում:
Հավելենք, որ Բալոտելլին "Ինտերի" դպրոցի սան է, այնտեղից էլ 2010 թ. ամռանը տեղափոխվել է "Սիթի" 23,5 մլն ֆունտ սթեռլինգի դիմաց:
|
Դիտումներ: 1046 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 1.4/11 |