Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 3 » Սկելոտտո '' Ֆուտբոլիստի իմ մոդելը Զանետտին է''
02:07
Սկելոտտո '' Ֆուտբոլիստի իմ մոդելը Զանետտին է''

Այսօր ''Անջելո Մորատտի Սպորտ Կենտրոնում'' Զդրավկո Կուզմանովիչը և Էզեկիել Սկելոտտոն պաշտոնապես ներկայացվեցին որպես Ինտերի խաղացողներ: Նրանք պատասխանեցին կենտրոնում հավաքված լրագրողների հարցերին:

Առաջինը խոսեց Սկելոտտոն և պատասխանեց այն հարցին, թե ի՞նչ է իր համար նշանակում Ինտեր տեղափոխվելը.

''Սա երազանք է: Ամեն օր չէ, որ զանգ կստանաս աշխարհի լավագույն ակումբներից մեկից: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մորատտիին և բոլորին, ովքեր այս ակումբում են: Ես ընտրել եմ 7 համարը, քանի որ Իտալիա տեղափոխվելուց հետո միշտ փորձել եմ այդ համարի ներքո հանդես գալ, և այն ինձ հաջողություն է բերել: Եվ Ինտերում այն ազատ էր: Արդյոք կային այլ ակումբնե՞ր Ինտերից բացի: Սա դժվար ամիս էր, բայց այս պահին ես մտածում եմ միայն Ինտերի մասին, այն թիմի, որում ես շատ էի ցանկանում հայտնվել'':

''Ես գիտեի մի քանի Ինտերի խաղացողների մինչ այս, քանի որ խաղացել եմ նրանց հետ, կամ նրանց դեմ: Ես միշտ ցանկացել եմ միանալ այս թիմին: Բանակցություններն, իհարկե, հարթ չէին ընթանում, բայց ահա, վերջապես, ես այստեղ եմ, և ինձ զգում եմ ինչպես տանը, քանի որ իմ խաղընկերները, ակումբը և մարզիչը շատ ջերմ ընդունեցին ինձ առաջին իսկ օրվանից: Ես գոհ եմ իմ կատարած ընտրությամբ'':

Իր նախընտրած խաղային դիրքի մասին Սկելոտտոն նշեց.

''Դիրքը կապ չունի, կարևորը խաղալն է: Ես արդեն շփվել եմ Ստրամաչչիոնիի հետ, նա բացատրեց, թե ինչ է ուզում ինձնից, և ես պատրաստվում եմ անել ամենը, որպիսի վճարեմ իմ նկատմամբ նրա հավատի համար: Իտալիա գալուց ի վեր, ես միշտ խաղացել եմ 4-4-2 -ում: Նախընտրում եմ խաղալ եզրում, հուսով եմ, որ Ինտերում կունենամ նույն դիրքը: Պրանդելիի խոսքե՞րը: Ես հպարտ եմ և ուրախ այն բանի համար, ինչ նա ասել է, բայց այս պահին ես մտածում եմ միայն Ինտերի մասին և ցանկանում եմ այստեղ հաջողության հասնել'':

Սկելոտտոյի տեղափոխության հետ կապված բանակցությունները մի քիչ ձգձգվեցին.

''Իմ գործակալները և ինձ հարազատ մարդիկ աջակցում էին ինձ, հորդորում էին, որ համբերությամբ զինվեմ: Ես ուրախ եմ, որ այս սպասողական վիճակն արդեն անցյալում է, և ես մտածում եմ միայն ներկայի մասին: Ես երբեք անհանգստացած չէի, որ գործարքը կարող է չիրականանալ'':

''Ես երջանիկ էի Ատալանտայում, հասկանում եմ, նրանք ցանկանում էին պահել ինձ մինչ մրցաշրջանի ավարտը, բայց ես պետք է կատարեի այս ընտրությունը: Ինտերը ինձ այդպիսի հնարավորություն տվեց և այն, ինչ ես կարող եմ անել, շնորհակալություն հայտնել Բերգամոյին ամեն ինչի համար, որ նրանք արել են ինձ համար: Ես ինձ ամբողջությամբ նվիրում էի խաղին Ատալանտայի մարզաշապիկով, առաջինից մինչ վերջին րոպեն: Այժմ ես կրում եմ նույն սև և կապույն գույները, բայց ես Ինտերիստա եմ` սա գնացք չէ, որն ամեն օր անցնում է'':

Սկելոտտոն խաղացել է Յուտո Նագատոմոյի հետ Չեզենայում.

''Կարծում եմ, որ նա ավելի հասուն խաղացող է: Մենք միայն 6 ամիս ենք միասին անցկացրել նույն թիմում, բայց այժմ, լինելով տարբեր ակումբներում, մենք կրկին խաղընկերներ ենք: Ես ուրախ եմ տեսնել, որ նա այսպես առաջընթաց է ապրում: Նա եկավ այստեղ և ցույց տվեց, թե ինչ արժեք ունի'':

Եվ վերջում, Սկելոտտոյին հարցրեցին, թե ո՞վ է նրա համար օրինակ ծառայում, ո՞վ է խաղացողի նրա մոդելը.

''Ես միշտ ասել եմ, որ դա Խավիեր Զանետտին է: Այլևս բան չունեմ ավելացնելու: Դուք բոլորդ էլ գիտեք, թե նա ինչպիսի մարդ է և խաղադաշտում և նրա սահմաններից դուրս: Հուսով եմ, որ կկարողանամ գնալ նրա հետքերով'':

        

Inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 936 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Adriano   (03.02.2013 18:29) [Материал]
demqic lurj footbolisti tpavorutyuna toxum hajoxutyun iran

1 ashxen91   (03.02.2013 03:03) [Материал]
tesnenq vonc dzez kdrsevoreq dzer erazanqi timum 106 106

Zanettin amboxj footballayin ashxarhi hamara orinak carayum 75

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz