Գլխավոր էջ » 2013 Փետրվար 25 » Սկելոտտո ՛՛Ուրախություն, որ երբեք չեմ մոռանա՛՛
04:23 Սկելոտտո ՛՛Ուրախություն, որ երբեք չեմ մոռանա՛՛ |
Էզեկիել Սկելոտտոն խփեց իր առաջին գոլը Ինտերի մարզաշապիկով և թիմին փրկեց պարտությունից: Խաղից հետո Սկելոտտոն իր էմոցիաներով կիսվել է Sky-ի լրագրողների հետ. ''Սա իմ առաջին դերբին էր, և այն գոլով սկսելը աննկարագրելի է՝ մեր բոլոր երկրպագուների առաջ, սա մի երջանկություն է, որ ես երբեք չեմ մոռանա: Շատ խոսակցություններ էին գնում ոչ խաղային խնդիրների վերաբերյալ, բայց դրանք ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում: Ես ցանկանում եմ այս գոլը նվիրել իմ ընտանիքին: Առաջին անգամ իմ եղբայրները և ընկերուհիս՝ Ժիզելան, մարզադաշտում հետևում էին խաղին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մորատտիին, ակումբին, մարզչին և իմ թիմակիցներին, քանի որ նրանք բոլորն էլ ինձ շատ լավ ընդունեցին: Մենք շատ շանսեր ունեինք և խաղավերջում, մենք միգուցե, արժանի էինք ավելիին, մենք կարող էինք հաղթել, բայց մենք կընդունենք ոչ ոքին: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Ես եկել եմ այստեղ, որպիսի իմ ներդրումն ունենամ թիմում, և պետք է իմ պատասխանները ցույց տալ խաղադաշտում և այդպես վճարեմ մարդկանց, ինձ վստահելու համար՛՛: Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|