Sky-ը դերբիից հետո գրում է Մարիո Բալոտելլիի գռեհիկ ժեստերի մասին, որ նա ցույց տվեց երկրորդ խաղակեսին: Ինչպես տեղեկացնում է Sky-ի լրագրող Ալեսսանդրո Ալչատոն, Միլանի հարձակվողը մի քանի դրվագներում դիմել է Ինտերի Curva Nord-ին ձեռքերով վուլգար ժեստեր ցույց տալով: Խաղադաշտում նրան կարգի հրավիրեց Խավիեր Զանետտին, այն ժամանակ, երբ Մարիոն փորձում էր լռեցնել Ներաձուրրիի երկրպագուներին: Դեռ անհասկանալի է, թե ժեստերի մի մասն ինչ էին նշանակում, բայց Sky-ի լրագրողները սպասում են սպորտային դատարանի պատժամիջոցներին:
Ահա լուսանկարները և տեսանյութը, որ ներկայացնում է Sky-ը՝