Բարդիից և Բենասսիից հետո, Ինտերի ևս երկու երիտասարդ ֆուտբոլիստներ տեղափոխվում են Լիվորնո: Sky-ի թղթակից Դարիո Մասսարայի տեղեկություններով, Դունկանն ու Մբայեն շատ մոտ են կրելու Լիվորնոյի մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանում: Ակումբի սպորտային տնօրենն ու Մարկո Բրանկան այսօր միասին ճաշել են և քննարկել վերջին մանրամասները: Մոտակա մի քանի ժամերի ընթացքում ամեն ինչ կհստակեցվի: Դունկանի համար սա վերադարձ է նախկին ակումբ, որտեղ նա անցկացրեց նախորդ մրցաշրջանը և կարևոր դեր խաղաց ակումբի Ա Սերիա վերադառնալու գործում: